Հսկողություն՝ սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ․ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է հսկողություն սահմանել մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ՝ կանխելով դրանց ապօրինի շրջանառությունը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս որոշման նախագծը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ոստիկանության պետի գրությունը՝ մի շարք նյութեր միջազգային հսկողության ցանկերի մեջ ընդգրկելու վերաբերյալ:

Խոսքը սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Այս նյութերը հսկվում են մի շարք երկրներում, նաև Ռուսաստանում: Եւ հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով նշված նյութերի շրջանառության նկատմամբ սահմանափակումներ կկիրառվի:

Ս.Հ.




Լրահոս