«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի հետ՝ հասկանալու, արդյոք սպասելի էին ընտրության նման արդյունքները Բարգավաճ Հայաստան կուսակցության համար:
-Ընտրությունների ընթացքն ամփոփվել է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է այն քաղաքական ուժերին, որոնք անցել են խորհրդարան: Ձեր գնահատականն է հետաքրքիր. ինչպիսի՞ խորհրդարան ենք ունենալու:
-Դեռ հաշվարկներից քիչ ժամանակ է անցել: Ես նայեցի, որ ուժեր կան, որոնք դիմել են Սահմանադրական դատարան: Ես հիմա չեմ կարող մեկնաբանել, թե ինչպիսի խորհրդարան է սպասվում: Ամեն դեպքում այս ավարտական պրոցեսը նոր է վերջացել, պետք է վերլուծենք, հասկականք, որից հետո կկարողանանք համապարփակ գնահատական տալ: Նոր է ավարտվել, բոլորս եղել ենք ընտրատեղամասերում, շտաբերում մինչեւ լուսադեմ նստել ենք․ այս պահին ես ինքս էլ վերլուծություն չունեմ ձեռքիս տակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան