Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն:

Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո՝ ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:




Լրահոս