Չենք ճանաչում ընտրության արդյունքները. պատրաստվում ենք դիմել ՍԴ. «Հայոց Հայրենիք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվեցին 20.06.2021թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք իրենց անօրինականությամբ և ապօրինությամբ կարելի է որակել որպես ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տոտալ ընտրակաշառքների բաժանում, նախընտրական շտաբերի պետերի ապօրինի ձերբակալություններ, Հանրապետության գրեթե բոլոր մարզերում հոսանքի տոտալ անջատումներ, ԶՈՒ ուղղորդված և բաց քվեարկություն, տեղամասերից չմարված քվեաթերթիկների դուրս բերում, վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, նախընտրական քարոզարշավի կոպիտ խախտումներ, երկրի բարձրագույն իշխանության փաստացի յուրացման պայմաններում անցկացված ընտրություններ և այլն։

Այս խախտումներն էական են և անմիջականորեն ազդել են ընտրության արդյունքների վրա։ Ըստ այդմ` ներքոստորագրյալ կուսակցություններս հայտարարում ենք՝

1.Չենք ճանաչում 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքները և դրանք գնահատում ենք ոչ լեգիտիմ ու ժողովրդի կամքը չարտահայտող;

2. Պատրաստվում ենք հնգoրյա ժամկետում դիմել ՀՀ ՍԴ` 2021թ-ի հունիսի 20-ի ԱԺ կեղծված ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Հայտարարությունը բաց է միանալու համար»:




Լրահոս