«Ուրարտուի» սաներ Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանը և Սերգեյ Մկրտչյանը, որոնք գործուղված էին ԲԿՄԱ, վերադարձել են հարազատ թիմ։ Տեղեկացնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամներն արդեն ներգրավել են նախապատրաստական գործընթացին և մարզվում են «Ուրարտուի» գլխավոր թիմի կազմում։
Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Նարեկ Աղասարյանը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 32 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ, Նարեկ Գրիգորյանը մասնակցել էր 33 հանդիպման ու դարձել 11 գոլի հեղինակ, իսկ Սերգեյ Մկրտչյանը 32 խաղում դարձել էր 5 գոլի հեղինակ։