Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել վերադարձնել երկրում կառավարման նախագահական ձևը։
Հաղորդել է ռուսական «ՌԻԱ Նովոստի» տեղեկատվական գործակալությունը։
«Համոզված եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք, առաջին հերթին՝ ՏՏ տեխնոլոգիաներով, բայց մինչ այդ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ գործող Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական է, ո՛չ էլ խորհրդարանական հանրապետություն, երբ ղեկավարում է վարչապետը», – ասել է Արմեն Սարգսյանը Քաթարի տնտեսական ֆորումում:
Նրա կարծիքով՝ ներկայումս «մարդիկ ունեն մեծ իշխանություն, բայց չունեն պատասխանատվություն»: