ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար կարող է բացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-մայիս ամիսների արդյունքներով Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 78 հազար 2 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացավ, որ ՙԶվարթնոց՚ օդանավակայանից հունվար-մայիս ամիսներին մեկնել է 293 հազար 754, իսկ ժամանել 232 հազար 518 ուղեւոր:

Իսկ ահա «Շիրակ» օդանավակայանից այս տարվա հինգ ամիսներին մեկնել է 30 հազար 975, վերադարձել`14 հազար 209 ուղեւոր: Իհարկե, չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են, բայց մյուս կողմից էլ հայտնի է, որ դեպի Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ցամաքային ճանապարհը, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է:

Սակայն ցամաքային ճանապարհը դեռ շարունակվում է փակ մնալ կորոնավիրուսի պատճառով: Եւ եթե բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին ուղեւորափոխադրող ընկերություններից փոխանցեցին, որ դեպի Ռուսաստան ցամաքային ճանապարհը ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է բացվի հուլիսի 1-ից:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս. Հ.




Լրահոս