Դատախազներին հավելումներ կտրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ կայազորների զինվորական դատախազության դատախազներին կտրվեն հավելումներ, որոնց վճարման դեպքերը, չափերը և կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը։

Այս նպատակով, արդարադատության նախարարությունը մտադիր է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն իրականացնել։

Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ դատախազին վճարվում է հավելավճար դատախազի, դատախազության քննիչի, քննիչի պաշտոնում աշխատած, հատուկ քննչական ծառայությունում և քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնելու յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:

Այսինքն քննչական կոմիտեի սահմանային ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողները՝ պայմանավորված իրենց ծաայության առանձնահատկություններով, ստանում են հավելումներ, իսկ կայազորների զինվորական դատախազների համար օրենսդրությամբ նման իրավունք վերապահված չէ:

Ս․Հ․




Լրահոս