Հունիսի 23-ին ժամը 12:00-ին «Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնակայանում տեղի կունենա դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մամլո ասուլիսը։ Նրանք կներկայացնեն իրենց հետագա անելիքները:
Հիշեցնենք, որ այսօր էլ մամուլի ասուլիսով հանդես եկան «Հայաստան» դաշինքի անդամները: Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, թե դիմելու են Սահմանադրական դատարան, սակայն հակված են վերցնել պատգամավորական մանդատները: