Թռչկանի ջրվեժ ծանր տեխնիկա են բերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թռչկանի ջրվեժի մոտ երեկ ծանր տեխնիկա են բերել: Տեղեկացնում Էկոլուր հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքերով՝ թեև շինարարական աշխատանքներ չեն սկսվել, բայց տեխնիկայի ներգրավումը շինարարական աշխատանքներ սկսելու ահազանգ է:Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարականը շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին, ըստ Ինգա Զառաֆյանի, մնաց օդից կախված ու անտեսված:Բնապահպանության նախարության լրատվական վարչության պետ Արծրուն Պեպանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կանչը գրանցել են նախարության թեժ գծով և ինֆորմացիան փոխանցել համապատասխան մարմին, որ ճշտեն:




Լրահոս