Ռուսաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը հունիսի 22-ին հանում Է Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումները: Այդ մասին ավելի վաղ հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: Երկու երկրների միջև թռիչքները դադարեցվել էին ապրիլի 15-ից՝ կորոնավիրուսի թվերի աճման պատճառով։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ, կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ որոշումն ընդունվել Է ռուսաստանյան պատվիրակության Թուրքիա կատարած այցի արդյունքներով։ Նաև հաշվի է առնվել մասնագետների համապատասխան եզրակացությանը: Առանձին ավիաընկերություններ արդեն հայտարարել են Թուրքիա թռիչքները սկսելու պլանների մասին:




Լրահոս