Ֆիլիպիններում սպառնացել են պատվաստումից հրաժարվելու համար բանտ նստեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսային իր տեսաուղերձում Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն երկրի բնակիչներին սպառնացել է ազատազրկմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պարագայում։ Այս մասին հայտնում է nv.ua-ն` հղում կատարելով CNN-ին:

«Դուք եք ընտրում՝ կամ կպատվաստվեք, կամ ես ձեզ բանտ կուղարկեմ»,- ասել է Դուտերտեն:

Իրենց հերթին, առողջապահության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ պատվաստումը կամավոր է համարվում, չնայած այն շատ խիստ խորհուրդ տրվող գործընթաց է:

«Ինձ սխալ մի հասկացեք, այս երկրում ճգնաժամ է: Ուղղակի ինձ զայրացնում է, որ ֆիլիպինցիները չեն լսում կառավարությանը»,- հավելել է երկրի նախագահը:

Ֆիլիպինների իշխանությունները մինչև տարեվերջ ակնկալում են պատվաստել 70 միլիոն մարդու, բայց երկրում դեռևս 2,1 միլիոն մարդ է ընդունել պատվաստման ամբողջական կուրսը:




Լրահոս