
Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է քրեական հանցավոր խումբ, որը զբաղվում էր բնակարանների, բանկերի թլանով, ինչպես նաեւ բանկոմատների առեւանգմամբ,- հաղորդում է RIA-Novosti -ն:Գողությունից հետո մասնակիցները տարբեր մեքենաներով հեռացել են դեպքի վայրից տարբեր ուղղություններով, իսկ հետո հավաքվելով նախապես պայմանավորված վայրում` բաժանել են գողոնը: Նշվում է, որ հանցավոր խմբի անդամները վրացիներ եւ հայեր են: Նրանց պատճառած ընդհանուր վնասը կազմել է մոտ 16 միլիոն ռուբլի: