ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփել է 2020 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցություն՝ 53,92 %,
«Հայաստան» դաշինք՝ 21,04 %,
«Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %։
Ներկայացնում ենք, թե նշված ուժերի ներկայացուցիչներից ովքեր կդառնան պատգամավոր.
«Քաղաքացիական պայմանագիր»
կուսակցություն
Փաշինյան Նիկոլ Վովայի; Միրզոյան Արարատ Սամվելի; Մակունց Լիլիթ Կամոյի; Պապիկյան Սուրեն Ռաֆիկի; Սուքիասյան Խաչատուր Ալբերտի; Նազարյան Լենա Ռաֆայելի; Սիմոնյան Ալեն Ռոբերտի; Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի; Դավոյան Արփինե Հրահատի; Թորոսյան Արսեն Գեւորգի; Հարությունյան Արայիկ Էդուարդի; Բաղդասարյան Նազելի Հրաչի; Ռուբինյան Ռուբեն Կարապետի; Արսենյան Գուրգեն Բաբկենի; Ավանեսյան Անահիտ Թորգոմի; Մելքոնյան Գուրգեն Գառնիկի; Արշակյան Հակոբ Վրեժի; Տիգրանյան Հերիքնազ Սարգսի; Կոնջորյան Հայկ Արսենի; Փամբուխչյան Արմեն Սոկրատի; Ջուլհակյան Արուսյակ Թովմասի; Աղաջանյան Էդուարդ Արթուրի; Քոչարյան Անդրանիկ Գրիգորի; Կարապետյան Մարիա Էդվարդի; Թունյան Բաբկեն Էդիկի; Թորոսյան Շիրակ Արտեմի; Վարդանյան Ծովինար Գեւորգի; Հովակիմյան Վահագն Միսակի; Պապոյան Գեւորգ Հարությունի; Գրիգորյան Հռիփսիմե Աշոտի; Խաչատրյան Վիգեն Սուրենի; Վարդանյան Վլադիմիր Դավիթի; Գասպարյան Դիանա Մնացականի; Սանոսյան Գնել Հենզելի; Մաթեւոսյան Համբարձում Մամբրեի; Ղազարյան Սոնա Արայի; Խաչատրյան Արամ Մայիսի; Հարությունյան Հովհաննես Ավետիքի; Բաթոյան Զարուհի Վալերիանի; Գրիգորյան Արարատ Մխիթարի; Գեւորգյան Դավիթ Հովիկի; Ստեփանյան Լիլիթ Սասունի; Համբարձումյան Կարեն Հովհաննեսի; Գաբրիելյան Վիլեն Կարենի; Գալստյան Մերի Արսենի; Գաբրիելյան Սիսակ Արմենի; Խաչատրյան Արմեն Էդմոնդի; Գասպարյան Տաթեւիկ Մաթեւոսի; Հակոբյան Վաղարշակ Սոսի; Սարգսյան Հայկ Զարեհի; Մանավազյան Արուսյակ Լեւոնի; Բագրատյան Սերգեյ Պապաշի; Մկրտչյան Նարեկ Արշակի; Ղազարյան Թագուհի Արարատի; Հակոբյան Հրաչյա Վաչիկի; Ասատրյան Մաթեւոս Գոռի; Բադալյան Լուսինե Խաչիկի; Ղալումյան Վահե Վոլոդյայի; Թեւոնյան Սեդրակ Ռազմիկի; Պողոսյան Քրիստինե Ատոմի; Մովսիսյան Սերգեյ Լեւիկի; Եղոյան Արման Աշոտի; Ղազարյան Ալխաս Աղաբեկի; Սարգսյան Տրդատ Նորիկի; Մկրտչյան Արեն Միքայելի; Ղազարյան Մարինա Կամոյի; Զեյնալյան Նարեկ Արտավազդի; Հովհաննիսյան Արթուր Ղարիբի; Բեղլոյան Անուշ Էդվարդի; Արսեն Միխալլով; Ալեքսեյ Սանդիկով; Ռուստամ Բաքոյան:
Այս ցուցակը փոփոխման ենթակա է այն պատճառով, որ ՔՊ-ն ձեւավորելու է կառավարություն, եւ այս թեկնածուների մի մասը, ենթադրաբար, կնշանակվեն նախարարներ ու մարզպետներ։
«Հայաստան» դաշինք
Ռոբերտ Քոչարյան; Իշխան Սաղաթելյան; Աննա Գրիգորյան; Վահե Հակոբյան; Արմեն Գեւորգյան; Լիլիթ Գալստյան; Արմեն Ռուստամյան; Սեյրան Օհանյան; Էլինար Վարդանյան; Արծվիկ Մինասյան; Արթուր Ղազինյան; Քրիստինե Վարդանյան; Գեղամ Մանուկյան; Աղվան Վարդանյան; Ագնեսա Խամոյան; Անդրանիկ Թեւանյան; Մխիթար Զաքարյան; Հռիփսիմե Ստամբուլցյան; Աշոտ Սիմոնյան; Արմեն Չարչյան; Ելենա Կիրակոսյան; Դավիթ Սեդրակյան; Ալեքսանդր Խաչատուրյան; Արմենուհի Կյուրեղյան; Արամ Վարդեւանյան; Թադեւոս Ավետիսյան; Մարիաննա Եփրեմյան:
«Պատիվ ունեմ» դաշինք
Վանեցյան Արթուր Գագիկի; Մարգարյան Տարոն Անդրանիկի; Մկրտչյան Աննա Արայի; Զաքարյան Իշխան Սերժիկի; Մամիջանյան Հայկ Ռուբենի; Թովմասյան Թագուհի Մանվելի; Աբրահամյան Տիգրան Հրանտի:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՔՎԵՆԵՐ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Գյումրի-Երեւան հեղափոխական քայլարշավին մասնակցած, այնուհետեւ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար նշանակված Հայկանուշ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում հրճվանքն է արտահայտել հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արդունքների վերաբերյալ։ Նա ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է կատարել, որը մեջբերում ենք առանց կետադրական ուղղումների։ Նա գրել է. «Իմ սիրելի Նոյմբերյան համայքի հպարտ քաղաքացիներ՜ ջան շնորհավորում եմ, ձեր հաղթանակը կասկածի տակ ոչ ոք չեր կարող դնել, դուք անպարտելի եք…սիրում եմ ձեզ հայեր ջան, Հայաստանցիներ ջան, Երբեք չկասկածեք ,որ Ձեր ընտրած Վարչապետից լավը երբեւիցե կլինի: Շնորհակալ եմ շատ ժողովուրդ ջան, եւ հատուկ շնորհակալություն Ռուսաստանաբնակ իմ սիրելի Ոսկեպարցի եղբայրներից, որ եկան եւ դուխավորեցին գյուղացիններիս, իմացեք թէ իրեն՛ք եւ թէ ե՛ս միշտ ձեր կողքն ենք սահմանապահներս» ։Ընտրությունների նախաշեմին «Ժողովուրդ» օրաթերթի հունիսի 17-ի համարում գրել եմ? «Տավուշի մարզի համայնքներից հայտնում են, որ Ռուսաստանում բնակվող, ՀՀ կամ երկքաղաքացիություն ունեցող անձինք ժամանում են Հայաստան Նիկոլ Փաշինյանի եւ նրա ղեկավարած ՔՊ-ի օգտին քվեարկելու համար։ Սովորաբար ռուսաստանաբնակ տավուշցիները հայրենի մարզ են ժամանում հուլիսի վերջին կամ օգոստոսի առաջին կիրակին տոնվող Վարդավառին մասնակցելու համար. անցյալ տարի նրանք կորոնավիրուսի պատճառով Հայաստան չեկան։ Հայտնի չէ, թե ով է ֆինանսավորում նրանց նախընտրական այցերը»։ 2018թ. ապրիլին՝ Իջեւանում հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոր Հայաստանում այլեւս ԽԾԲ-ով պաշտոնի չեն նշանակվելու, սակայն ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մտերմիկ լուսանկարներ հրապարակած Հայկանուշ Բեգլարյանը Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո նշանակվեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար, թեեւ այդ պաշտոնը ԲԿ-ի կանոնադրությամբ նախատեսված չէ։ Ընդդեմ կոռուպցիայի կարգախոսով իշխանության եկած Ն. Փաշինյանի մտերիմ Հայկանուշ Բեգլարյանը Նոյեմբերյանի քաղաքային ավտոկայարանի շենքի տարածքի կեսից ավելին վարձակալությամբ հագուստի խանութի վերածեց, ինչը բողոքի ալիք առաջացրեց Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչության, նույնիսկ ՔՊ նոյեմբերյանցի ակտիվիստների շրջանում։ «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում անդրադարձել է այդ խնդրին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
26 ՆՈՐ ԴԵՊՔ
Հունիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224253 դեպք, որոնցից 216112-ը` առողջացած, 4499-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2547 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1152631 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2768 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք: Ունենք 63 առողջացած եւ 1 մահվան դեպք:
ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՎԱՐՏԵԼ ԵՆ
Ռուս զինվորականներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի մոդուլային ավանի կառուցումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ՌԴ ՊՆ-ին: «Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակության բժշկական ջոկատի բլոկ-մոդուլային ավանի կառուցմամբ ամբողջությամբ ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ: Բժշկական ջոկատի համար նախատեսված ավանը ներառում է ամբուլատոր, վիրաբուժական, վերակենդանացման, հոսպիտալային, ինֆեկցիոն բաժանմունքներ եւ ընդունարան: Հոսպիտալը նախատեսված է 40 մահճակալի համար: Նշվում է, որ մոդուլները համալրված են ժամանակակից սարքավորումներով ռուսական խաղաղապահ զորակազմի զինվորականներին որակյալ օգնություն հատկացնելու համար:
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հանրապետության օրենսդրությանը համապատասխան. ասված է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների խմբի վերջնական եզրակացության մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպվել եւ անցկացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,-ասված է ՀԱՊԿ ԽՎ պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում:
ԱՄԱՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ
Իրավահավասարության եւ կանանց պաշտպանության խնդիրը կդառնա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի գլխավոր թեմաներից մեկը։ Հունգարիայի նախագահությամբ նստաշրջանը մեկնարկել է երեկ Ստրասբուրգում։ Կքննարկվեն քովիդ-պատվաստումների հետ կապված տարբեր փաստաթղթերի ներմուծման իրավական հետեւանքները, պանդեմիայի առաջացրած սոցիալ-տնտեսական ճգնաժամի հետեւանքները։