Սիփան Փաշինյանն արդեն իրեն Իջեւանի քաղաքապետ է համարում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Իրավունքը» գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի զար­միկ, նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը հավակնում է դառնալ Իջեւանի քաղաքապետ:

Պարզվում է՝ Սիփան Փաշինյանն իսկապես նման երազանք­ներ ունի, որոնք էլ իրենց հերթին շուտով ի կատար կածվեն: Մեր տեղեկություննե­րով՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ Իջեւանում զբաղեցնում է քաղաքապետի ստվերային ղեկավարի պաշտոնը:

Իջեւանի մեր աղբյուրի պնդմամբ՝ Սիփան Փաշինյանն արդեն իսկ քաղաքապետարանում սեփական ցանկությամբ աշխա­տանքներ է իրականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս