ՏԵՍԱՆՅՈՒԹ. 32 քրեական գործ և 5 մեղադրյալ. ինչ հանցագործություններ են եղել ընտրության ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների շրջանակում Գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ինչպես նախընտրական շրջանի, այնպես էլ քվեարկության, քվեների հաշվարկի ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրություններով պայմանավորված այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումներով իրականացված աշխատանքների արդյունքները:

Այսպիսով, մինչեւ այժմ ստացվել և ուսումնասիրվել է  իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը՝ քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Նշված հաղորդում-ահազանգերից 217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդության, 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն, 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն, 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, և այլն:

Դատախազության հաղորդագրության համաձայն, ընդհանուր 727 հաղորդումներից 287-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, մեծամասնությունը՝ 18, առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև՝ ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս