Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը, որում կներկայացնի Հայաստանը։
Բացի Արոնյանից, Հայաստանը ևս 4 մասնակից կունենա աշխարհի Գավաթում՝ Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։
Մրցաշարը կկայանա հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը՝ Սոչիում։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1,892,500 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։