Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ տվեց քաղաքական ուժերի ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքի մեկնարկը: Հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել խորհուրդ կամ մարմին՝ ձևավորված արտախորհրդարանական ուժերից:
Երեկ նա հանդիպում ունեցավ ««Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարների դաշինքի անդամներ Լևոն Շիրինյանի ու Արման Բաբաջանյանի հետ, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի, «Ազատական» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Հետաքրքիր է, որ բոլոր հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույն տեքստն է ասել, կարծես թե անգիր էր արել:
Մանրամասները՝ տեսանյութում: