Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, առողջացել է 48 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք, առողջացել է 48 քաղաքացի, մահացել է՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3881 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 160 290-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն առողջացման, 4503-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1096 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։




Լրահոս