ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմից հետո զորամասը լքած ժամկետային զինծառայողներին ծանր պատիժ է սպասվում. փաստաբանները համաներում են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո զորամասը լքած ժամկետային զինծառայողներին դատում են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Դավիթ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով Արցախի հանրապետությա ն N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, ժամանակավորապես գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2021թ մարտի 19-ին ժամը 19։30 սահմաններում, երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի՝ 13 օր 21 ժամ տևողությամբ ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 2021 թվականի ապրիլի 2-ին ժամը 16։30-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է զորամաս։

Մովսես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով Արցախի հանրապետության N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ, ժամանակավորապես գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասում, ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության ժամանակ՝20․02․2021թ․ ժամը 22։00 սահմաններում, երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի՝ 4 օր 2 ժամ տևողությամբ ինքնակամ թողել է ծառայության վայրը, իսկ 24․02․21թ․ ժամը 24։00-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է զորամաս։

ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Արմեն Վարդանյանը ներկայացրեց, որ բավականին լուրջ խնդիր է եւ պետք է ամեն ջանք գործադրել, որ զինվորներին չտանեն ազատությունից զրկեն, ուստի չի բացառվում, որ փաստաբանները դիմեն համաներման խնդրանքով:

Ք.Մ




Լրահոս