Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունիսի 23-ին հեռախոսազրույցում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի՝ հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Նշվում է, որ նրանք անդրադարձել են մի շարք թեմաների, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը՝ տարածաշրջանի՝ հետկոնֆլիկտային շրջանում զարգացման հարցում:

2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով զինադադար է հաստատվել Լեռնային Ղարաբաղում: 2021թ. հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ երեք երկրների ղեկավարները հաստատել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման պատրաստակամությունը:




Լրահոս