Իրավապահ համակարգը շարունակում է գերծանրաբեռնված ռեժիմով աշխատել: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահները մի խումբ անձանց են գաղտնալսել, խուզարկություններ իրականացրել:
Իսկ թե ինչ պատկեր կունենանք պողպատե մանդատի գործադրման արդյունքում, ցույց կտա ժամանակը: Ինչեւէ ստորեւ ներկայացնենք, թե թավշյա հեղափոխության արդյունքում քանի անձ է գաղտնալսվել: Այսպիսով 2020 թվականին մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 1976 միջնորդություն , որից դատարանը բավարարել է 1613-ը:
2019 թվականին դատարանը բավարարվել էր 1802-ը նախաքննական եւ հետաքննական մարմինների կողմից տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար դատարան է ներկայացվել 5657, որից բավարարվել է 5088-ը: 2019 թվականին բավարարվել է 4856-ը: Հեռախոսային կամ կապի այլ միջոցներով տարվող խոսակցություների լսման եւ ձայնագրման մասին դատարան է ներկայացվել 155 միջնորդություն, որից բավարարվել է 138-ը: 2019 թվականին բավարարվել է 140-ը:
Հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու համար դատարան է ներկայացվել 5935 միջնորդություն, որից բավարարվել է 5526-ը, 2019 թվականին 5507-ը:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան