Հունիսի 21-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Երևանի 21 և 22 տարեկան երկու բնակչի։ Նրանք Էջմիածնի շենքերից մեկի բակում կոտրել էին «Օպել» մակնիշի մեքենայի պատուհանը և փորձել գողություն անել, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել. ոստիկանները նրանց նկատել էին, հետապնդել ու բռնել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ բերման ենթարկվածները հունիսի 21-ին, ժամը 1.30-ի սահմաններում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում «Մերսեդես» մակնիշի մի մեքենայից համարանիշեր էին գողացել։ Անձնական խուզարկությամբ 22-ամյա երիտասարդի պայուսակից գողոնը հայտնաբերվեց։ Պարզվել է, որ նրանք հունիսին Արաբկիր վարչական շրջանում կայանված երկու մեքենաներից ևս համարանիշեր էին գողացել: Օրեր անց Էրեբունի վարչական շրջանի տարածքում կայանված երեք մեքենաների համարանիշերն էին գողացել:
Քննությունը շարունակվում է։