ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ – Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը: Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցեվը: Միանձնյա բաժնետիրոջ 2021թ․ ապրիլի 30-ի N1/2021 որոշումը հրապարակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում:
Արթուր Յուրիի Ջավադյանը հանդիսանում է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, 2012-2020թթ․ընթացքում՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ: Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը զբաղեցնում է միջին և փոքր կորպորատիվ բիզնեսի ֆինանսական տնօրենի-ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահի պաշտոնը:
Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի կազմում ընդգրկված են նաև.
• Սերգեյ Վլադիմիրի Ստեպանով՝ ՎՏԲ Բանկի դուստր բանկերի կոորդինացման ծառայության ղեկավար,
• Իլնար Իլշատի Շայմարդանով՝ փոխնախագահ, ՎՏԲ Խմբի դուստր ընկերություններումմանրածախ բիզնեսի զարգացման վարչության ղեկավար,
• Ալեքսանդր Բորիսի Տեր-Ավանեսով՝ ՎՏԲ բանկ (ԲԲԸ) նախագահի առաջին տեղակալի-Վարչության նախագահի խորհրդական, Բանկի ավագ փոխնախագահ:
Բացի այդ, հերթական ժամկետով (2 տարի) երկարաձգվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության նախագահի և անդամների աշխատանքային պայմանագրերը․
• Իվան Գավրիիլի Տելեգին՝Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ,
• ՍոֆյաԱրայի Մաճկալյան՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ,
• Վերոնիկա Արամի Կարապետյան՝ Ռիսկերի դեպարտամենտի տնօրեն,
• Արա Ռուդոլֆի Ավագյան՝ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն,
• ՎահագնՎոլոդյայի Դուրգարյան՝ Գլխավոր հաշվապահ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձավ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի անդամ 2004թ․ ապրիլին:
Ներկայումս Ռուսաստանում՝մեծությամբ երկրորդ ՎՏԲ Բանկին են պատկանում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100% բաժնետոմսերը: ՎՏԲ-Հայաստան Բանկն ավանդաբար հիմնական ցուցանիշներովզբաղեցնումէ ՀՀ բանկային համակարգի առաջատար դիրքեր: ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է մասնաճյուղային ցանցի մեծությամբ՝ 73 մասնաճյուղեր, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի բոլոր մարզերում: