ԿԸՀ-ն հայտնեց, որ 65 ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթացն ավարտվել է։
Ըստ այդմ, Քաղպայմանագրի քվեներն աճել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքինը եւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությանը՝ 52-ականով, ԱԺԲ-ինը նվազել է 60-ով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ արձանագրված խախտումներ կան: Սխալ թվեր են մուտքագրված եղել ոչ միայն «Հայաստան» դաշինքի, այլ նաեւ Ազգային ժողովրդավարական բեւեռի պարագայում: