Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող էսկադրային ականակիրի դեմ Սև ծովում կրակ չի բացվել, ռազմանավը Ռուսաստանին պատկանող ջրերում չի գտնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ բրիտանական Defender էսկադրային ականակիրը հատել է ռուսական սահմանն ու երեք կիլոմետր մտել ռուսական ջրեր: Դրանից հետո ռուսական սահմանապահ վերահսկող նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ ՍՈՒ-24Մ ինքնաթիռը ռազմանավի շարժման ուղղությամբ նախազգուշական ռումբեր է նետել:
«Defender-ը շարժվել է միջազգայնորեն ճանաչված ճանապարհով՝ Ուկրաինայի և Վրաստանի միջով: Բրիտանիան և մյուս երկրներն ավելի վաղ տեղեկացվել են, որ Ռուսաստանն ուսումնական կրակահերթեր է իրականացնում այն վայրից ոչ շատ հեռու, որտեղով անցել է Defender-ը»,- հայտնել են Բրիտանիայի վարչապետի գրասենյակից: