«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած կուսակցություններում թեժ հետընտրական իրավիճակ է: Բանն այն է, որ հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին եւ հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված եւ ստացված ձայների քանակը չի համապատասխանել:
Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, եւ փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջեւ կանգնել:
Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին եւ վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում:
Մանրամասները՝ տեսանյութում