ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները խորհրդարան չանցած ուժերի ներկայացուցիչների հետ: Երեկ նա հանդիպել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանին:
Նա այսօր ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե քննարկել են բազմաթիվ հարցեր: Խզմալյանը հանդիպման ժամանակ ասել է, որ անխուսափելի է եվրոպականացումը: Վերջինիս խոսքով, կառավարությունում որեւէ պաշտոն ստանալու մասին խոսք չի գնացել, սակայն կողմերը որոշել են, որ ամիսը մեկ անգամ գոնե պետք է նման քննարկում կազմակերպել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Ն.Հ.