Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք, մահացել է 2 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 103 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224533 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1163742 վերջին մեկ օրում` 3452 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 2620 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 19-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 216312 անձ` վերջին մեկ օրում 82 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4505 է:




Լրահոս