Մենք ունենք իրավիճակ, որ ժողովուրդը արդեն որոշել է, թե ովքեր կլինեն ութերորդ գումարման խորհրդարանում, ընդունելով արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նա անդրադարձավ նաեւ Փաշինյանի հետ հանդիպմանը։
«Մենք երբևէ չենք մերժել հանդիպում։ Նա ասել է կա գաղափար՝ ստեղծելու ֆորմատ շփումների համար»,- նշեց նա։