ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորանք հնչեցրած Արամ Հարությունյանն արդարացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին վատ արտահայտություններ հնչեցրած քաղաքիներից մեկի մասով դատարանն ուշագրավ որոշում է կայացրել:

Ասպիսով հայտնի էր, որ նախաքննական մարմինը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել, որ 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»: Այս արտահայտություների համար Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել 226.2 հոդվածի առաջին մասի հատկանիշներով ՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Արդյունքւմ դատավոր Դավիթ Բալայանը հունիսի 4-ին կայացրել է որոշում եւ Արամ Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անպարտ և արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արամ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը՝ չհեռանալու մասին, և նրա կողմից ՀՀ պետական սահմանը հատելու ու անձնագրային գործարքներ կատարելու արգելքները վերացնել:

Քնար Մանուկյան




Լրահոս