
Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի դեմ հնարավոր միջոցներ կիրառելու հարցը այն դեպքում, եթե Յուլյա Տիմոշենկոյի դեմ կայացվի չարդարացված դաժան դատավճիռ,- հաղրոդւոմ է Deutsche Welle-ն: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը նշել է, որ Ուկրաինայի եւ ԵՄ հարաբերությունների վրա կազդի ցանկացած որոշում: “Նախարարները խոր անհանգստություն են հայտնել Յուլյա Տիմոշենկոյի սպասվող դատավճռի կապակցությամբ: Մենք այս հարցում լավատեսորեն չենք տրամադրված”,- ասել է նա: Ֆրանսիայի ԱԳ նախարարը իր հերթին հարցականի տակ է դրել Կիեւի եվրոպական հեռանկարները: Հիշեցնենք Յուլյա Տիմոշենկոն մեղադրվում է 2009 -ին Ռուսաստանի հետ գազի պայմանագրի ստորագրման ժամանակ ծառայողական դիրքի չարաշահման մեջ:Դատարանը նրան մեղավոր է ճանաչել եւ շուտով կհրապարակի նրա համար սահմանված պատիժը: