ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ գիշերում արթնացած Հայկ Մարությանն ու ապամոնտաժված շինությունները. բնակիչները դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո թաքստոցից դուրս եկած Հայկ Մարությանը լծվել է ապօրինի շինությունները ապամոնտաժելու գործին: Վերջին մեկ ամսում Աջափնյակի Հալաբյան-Ֆուչիկ-Մարգարյան-Էստոնական-Շինարարներ փողոցներում հայտնվել է ավելի քան 20 նույնատիպ ապօրինի շինություն։ Այս մասին հունիսի 22-ին Երեւան համայնքի ավագանու նիստին տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Երեկ գիշերն արդեն Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, Աջափնյակի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում մի քանի կրպակներ են քանդվել։ ArmLur.am-ը եղավ Ֆուչիկի հասցեում եւ զրուցեց Արշակ Մալխասյանի հետ, որի շինությունը քաղաքապետարանն երեկ ապամոնտաժել է: Շինության սեփականատիրոջ խոսքով քաղաքապետարանից որեւէ մեկն իրեն քանդման թույլտվություն ցույց չեն տվել: Եւ սա այն դեպքում, երբ ինքը դեռեւս մեկ ամիս առաջ է դիմել քաղաքապետարան՝ տարածքն օրինականացնելու պահանջով: Քաղաքապետարանից եւս քաղաքացին արձագանք չունի:

Արշակ Մալխասյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմնից երկու անգամ են մոտեցել իրեն եւ տուգանել 400 հազար դրամով:

Ի դեպ, այս շինության քանդմանը դեմ են նաեւ հարակից շենքերի մի շարք բնակիչներ: Նրանց խոսքերով այդ տարածքը մինչ կառուցապատվելը աղբանոց է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբաձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս