Ինչու է ՔՊ-ն դատի տվել ԿԸՀ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Հայցը ներկայացվել է հունիսի 21-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանին: Նիստի օրը նշանակվել է վաղը՝ ժամը 17:55-ին։

ՔՊ կուսակցության լիազոր ներկայացուցիչը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.06.2021 թվականի թիվ 160-Ա որոշումը:

Տվյալ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը և նախազգուշացում էր կիրառել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Իսկ «Պատիվ ունեմ»-ը դիմումում նշել էր, որ հունիսի 19-ին՝ լռության օրը, Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում են դիտարկում, ինչն էլ բավարարվել էր:




Լրահոս