
Իսպանիայի կառավարությունը պատրաստվում է հանել ֆաշիստական բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները Մադրիդի մոտ` Ընկածների հովտում, գտնվող նրա հսկայական դամբարանից:Ֆրանկոն թաղված է հսկայական դամբարանում, որտեղ, բացի նրանից, ամփոփված է եւսս 30 հազար մարդու մարմին: Հանձնաժողովը պատրաստվում է դամբարանը վերածել հաշտության թանգարանի, այնտեղից դուրս հանել Ֆրանկոյին եւ վերահուղարկավորել Մադրիդի Էլ-Պարդո գերեզմանատանը: Նրա ընտանիքը, ամենայն հավանականությամբ, դեմ չի լինի, քանի որ նրան կամփոփեն կնոջ` Կարմեն Պոլոյի կողքին: