Լուսանկարն արվել է Արարատի մարզում
Երեկ կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արամայիս Հ-ն իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով Ազատավան-Բուրաստան գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել «Ազատ» գետի վրա կառուցված կամրջի մետաղյա արգելապատնեշներին, կոտրել այն, և մոտ 4 մետր բարձրությունից՝ հայտնվել գետի մեջ։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում որդեգրումը, ով կարող է լինել որդեգրող, եւ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ որդեգրման գրանցման համար:
Անի Հարությունյան (37 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ որդեգրում թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ՝ ելնելով նրանց շահերից, հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները։ Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից, եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո որդեգրումը ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում: Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Որդեգրման պետական գրանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է՝
որդեգրողների /որդեգրողի/ կամ նրանց կողմից լիազորված անձի գրավոր դիմումը (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից), որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որդեգրողների /որդեգրողի/ անձը հաստատող փաստաթղթերը, որդեգրողների ամուսնության վկայականը, որդեգրվողի ծննդյան վկայականը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրման պետական գրանցման համար հիմք է դատարանի՝ որդեգրման մասին օրինական ուժի մեջ մտած վճիռը: Որդեգրման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել որդեգրողի կամ նրա լիազորած անձի միջոցով:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե ովքեր ունեն պետական նպաստի իրավունք:
Լաուրա Կիրակոսյան (41 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական նպաստի իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պետական նպաստ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի իր փաստացի բնակության վայրի՝ պետական նպաստ տրամադրող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին: