ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇՄՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, որ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: Վաղը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել եւ դիտվելու է 6-7-ի սահմաններում:

 

 

100 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում հունիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք, առողջացել է 48 քաղաքացի, մահացել է 1-ը: Մեկ օրում կատարվել է 3881 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 160 290-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ը առողջացման, 4503-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Արձանագրվել է նաեւ մահվան 1096 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

 




Լրահոս