56կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում կայացած բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ։
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հայ մարզիկը անցկացրել է 4 մենամարտ և բոլորում համոզիչ առավելությամբ հաղթել մրցակիցներին։
Եզրափակիչ մենամարտում Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սանը իռլանդացի մրցակցին հաղթել է նոկաուտով՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: