Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը մի քանի օր առաջ առանց համապատասխան որոշման քանդել է քաղաքացու սեփական տան պարիսպը: Տանտիրոջ՝ Գրիգոր Մալխասյանի փոխանցմամբ թաղապետարանի ներկայացուցիչները չեն ունեցել քաղաքապետի կողմից տրված քանդման համապատասխան որոշում:
ArmLur.am-ին Գրիգոր Մալխասյանը փոխանցեց նաեւ, որ դիմել է դատարան՝ գույքի նախկին վիճակը վերականգնելու եւ փոխհատուցում տալու պահանջով: Քաղաքացին քաղաքապետարանից պահանջում է կամ փոխհատուցել կամ էլ վերականգնել իր կառուցած պարիսպը:
Ի դեպ, քաղաքացին ունեցել է պարիսպը չքանդելու մասին դատարանի որոշումը:
Սյունէ Համբարձումյան