
Մեծ Բրիտանիայում, Մայքլ Ջեքսոնի հիշատակին նվիրված “Michael Forever – The Tribute Concert” համերգի ժամանակ, բազմաթիվ հանրաճանաչ աստղերի շարքում հանդես է եկել նաեւ Քրիստինա Ագիլերան, միայն թե նրա արտաքինն ու հագուստն անհամատեղելի են եղել միջոցառմանը: Ագիլերան Ջեքսոնի սիրած` “Չարլի Չապլինի ժպիտը” երգը կատարել է չափազանց կարճ եւ մարմինն ընդգծող հանգուստով,- հաղորդում է Комсомольская правда-ն: