Երգչուհի Արփի Շահնուբարյանը նորություն ունի. երգչուհին շուտով կներկայացնի իր նոր սեփական ասեղնագործ պայուսակների բրենդը, որը կոչվում է «Մախմուր»: Նոր զբաղմունքի մասին առաջինն Արփին պատմել է ArmLur.am-ին:
Նշենք, որ Արփին իր ինստագրամյան էջում հետեւորդների հետ կիսվել էր նոր զբաղմունքի եւ ստեղծագործելու այլ աղբյուրներ գտնելու մասին. «Ես սիրում եմ ստեղծել… Սիրում եմ ինձ համար բացահայտել նորը, սիրում եմ անտրտունջ աշխատել ու վայելել շոշափելի արդյունքը։ Գուցե նաև իմ ծննդավայրից է (Խնձորեսկ), որ զգում եմ բնությունն իր ամբողջ գեղեցկությամբ ու ուժով, իսկ նրա զորեղ էներգիան ստանալով՝ սկսում եմ նորից բնություն ստեղծել, ասեղնագործել բնություն
Մտահոգ ու լարված օրերի սփոփանքը ինձ համար եղան թելերը, ասեղն ու կտորը, իսկ հիմա արդեն այն պայուսակները, որ կրում են «Մախմուր» անունը…
Սկսում եմ զրոյից, հիմքից՝ փշրված հույսի կտորներն իրար հավաքելով, բայց մի մե՜ծ բուռ էլ լույս դնելով այս գեղեցիկի ճանապարհին:Բոլորս էլ պետք է սկսենք կամ շարունակենք լույսով, հույսով ու մեծ հավատով, որպեսզի ամեն ինչ լավ լինի:
Հ.Գ. Շուտով կգործի առանձին էջ, որտեղ կներկայացվի պայուսակների մեծ տեսականի՝ մեկը մյուսից Մախմուր»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան