Երևանի «Արարատ-Արմենիան» նոր համալրում ունի կազմում. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբին է միացել 24-ամյա կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրեդ Էզան։ Էզան հանդես է եկել «Սաքսան», «Գոմել», «Արցախ» և «Վան» ակումբներում։
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Վան» ակումբի ֆուտբոլիստ: Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր:
Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: