ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրություններից հետո Ղարաբաղյան հարցի շուրջ ակտիվություն է․ ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակտիվացել են քննարկումները Ղարաբաղյան հակամարտության եւ Հայաստանի ներկայիս իրավիճակի շուրջ։ Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ այդ հարցերը քննարկել է և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, և՛ Հայաստանում արտահերթ ընտրություններում հաղթած, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։ Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով և «Պատիվ ունեմ»-դաշինքը։

Բացի այս հեռախոսազրույցներից, տեղի է ունեցել նաեւ  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:  Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ: Հաղորդագրությունում նաև նշված է, որ դրական գնահատական է տրվել կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքին: Պուտինն ու Էրդողանը հաստատել են փոխհամաձայնությունը` շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը, այդ թվում` տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման օգտին, ասված է հաղորդագրությունում:

Իսկ ինչ վերաբերում է եռակողմ համաձայնագրերին, ապա կարծես թե նախապատվություն էր տրվում ճանապարհների ապաշրջափակմանը։ Սակայն հետաքրքիր է, որ Բաքվի եւ Երեւանի տեսակետներն այդ հարցում տարբերվում են։ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, Երևանը՝ նոր ճանապարհ և երկաթգիծ կառուցելու մասին: Մեկ բան է հստակ՝ ճանապարհների անվտանգությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ զորքերը։ Արդբեջանը և Թուրքիան ձգտում են հնարավորինս արագացնել գործընթացը, և դրանք իսկապես ակտիվացել են ընտրություններից հետո եւ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են նախ և առաջ իրավիճակը Ղարաբաղի շուրջ։

Մոսկվան համենայն դեպս գրեթե ամեն օր հայտարարում է, որ ամեն ինչ կանի Ղարաբաղի շուրջ եռակողմ համաձայնագրերի կետերն իրագործելու համար։ Բաքուն էլ ցանկացած առիթի դեպքում հիշեցնում է, որ ռուսական խաղաղապահները Ղարաբաղում են ադրբեջանական կողմի համաձայնությամբ։




Լրահոս