Մարդկանց համար, որոնք տարել են կորոնավիրուսային հիվանդություն, վարակից պաշտպանվելու համար բավական է պատվաստանյութի մեկ դեղաչափը: Այս կարծիքն է հայտնել Իտալիայի առաջատար վարակաբաններից մեկը՝ Մատեո Բասետին, ТАСС-ին տված մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 24-ին:
Ըստ մասնագետի՝ պատվաստանյութը պետք է ներարկվի ապաքինվելուց ոչ շուտ, քան երեք ամիս անց:
«Ինչպես ցույց է տալիս փորձը, մեկ դեղաչափը բավարար է. այս դեպքում կարելի է անցնել հակամարմինների թեստ և արդյունքի հիման վրա որոշել, թե արդյոք երկրորդ դեղաչափն անհրաժեշտ է»,- ասել է Բասետին:
Եթե հակամարմինները ձևավորվել են բավարար քանակությամբ, երկրորդ դեղաչափի կարիքը չկա, վստահեցնում է մասնագետը: