Միֆեր և փաստեր ծխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՖ 1․Ամենավտանգավորը նիկոտինն է

Թյուր կարծիք կա, որ ծխելու հետ կապված հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է: Դա ամենևին էլ այդպես չէ: Նիկոտինն ակտիվ նյութն է, որ կախվածություն է առաջացնում:  Հիմնական վտանգավոր ազդեցությունն ունեն ծխախոտի ծուխն ու խեժը, որոնց հետ մեկտեղ մի շարք հիվանդածին նյութեր են թափանցում օրգանիզմ:  Հենց այս նյութերն էլ, թափանցելով ներքին օրգաններ (բերանի խոռոչից մինչև միզապարկ), խափանում են դրանց աշխատանքը և խթանում են քաղցկեղի առաջացումը:

Այդ իսկ պատճառով գիտությունն ու տեխնոլոգիաներն ստեղծել են անծուխ այլընտրանքներ այն չափահաս ծխողների համար, ովքեր, միևնույն է, շարունակելու են ծխել: Վերջիններիս օգտագործման դեպքում չկա ծուխ, խեժ և պասիվ ծխելու վտանգ։

ՄԻՖ 2․ Ծխելը կամ չծխելն  անձնական ընտրություն է, որը չի վերաբերում շրջապատին:

Ո՞րքան մարդ գիտեք, որ  միայնակ են ծխում` փակված ամբողջովին մեկուսացված հատուկ սենյակում: Մինչդեռ ծխողի ծխելու իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է չխծողի մաքուր օդ շնչելու իրավունքը: Այնուամենայնիվ, շատերը դա հաշվի չեն առնում` այն դեպքում, երբ ծխախոտի ծխի անվտանգ մակարդակի ազդեցություն պարզապես գոյություն չունի: Ավելին, այսպես կոչված «երկրորդային ծուխը», որմարդիկ ստիպված շնչում են ծխողի կողքին գտնվելիս, պարունակում է  նվազագույնը 400 քիմիական նյութեր, ռադիոակտիվ իզոտոպներ և շուրջ 70 քաղցկեղածիններ: Չծխող մարդու օրգանիզմը` ի տարբերություն ծխողինի,  սովոր չէ այդ նյութերի ազդեցությանը, այդ պատճառով  դրանք ավելի վտանգավոր են  հենց չծխող մարդկանց համար: Աշխարհում երեխաների մեծամասնությունը պասիվ ծխող է, և շուրջ 50 միլիոն հղի կին էլ  ստիպված դառնում է պասիվ ծխող:

ՄԻՖ 3․ Ծխելը սովորություն է

Հանուն արդարության նշենք, որ վերոնշյալն այդքան ճիշտ ձևակերպում չէ:  Եղունգները կրծելը, քիթը վեր քաշելը, կամ պարզապես կարմիր լույսի տակ փողոցն անցնելը վատ սովորություններ են, մինչդեռ ծխելն առաջին հերթին կախվածություն է:

ՄԻՖ 4․ Ծխելու միջոցով հնարավոր է նիհարել, իսկ դրանից հրաժարվելով` գիրանալ:

Սա սխալ կառուցված պատճառահետևանքային կապի տիպիկ օրինակ է: Իրականում, ծխողի վատ ախորժակը կապված է մարսողական համակարգի աշխատանքի խափանման հետ, և ոչ թե նիկոտինի  ուղիղ ազդեցության: Ծխախոտը առաջացնում է ներզատական համակարգի աշխատանքի խափանումներ, բացասաբար է ազդում աղեստամոքսային տրակտի վրա և խթանում է գաստրիտի առաջացմանը: Ինքնըստինքյան այդպիսի խանգարումները հանգեցնում են  քաշի նվազմանը: Ծխելը թողած մարդիկ էլ գիրանում են ոչ այն պատճառով, որ ծխախոտն այլևս չի ազդում ներքին օգանների վրա: Քաշի ավելացման պատճառները հոգեբանական են` մասնավորապես, ծխելը թողնելուց հետո սթրեսի մեջ ընկնելը, ծխախոտը սննդով փոխարինելը և  այլն:




Լրահոս