
BlackBerry սմարթֆոնի օգտատերերը Եվրոպայում, Աֆրիկայում եւ Միջին Արեւելքում ժամանակավորապես մնացել են առանց կապի,- հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սարքավորումը թողարկող RIM ընկերության տարածած հաղորդա գրությունը: BlackBerry եվրոպական մասի օգտատերերի կեսից ավելին կապի հետ խնդիրներ են ունեցել: Ռուսաստանյան աբոնենտները նույնպես անմասն չեն մնացել եւ չեն կարողացել համացանցից օգտվել ու կարճ հաղորդագրություններ ուղարկել:RIM ընկերության ներկայացուցչի խոսքով՝ մասնագետները պարզում են վթարի պատճառները: