Armenian text to speach

Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացրել են ադրբեջանական պաստառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բարսելոնայի մետրոյի կանգառներից հեռացվել են ադրբեջանական պաստառները:

Ինչպես հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից՝ այս մասին դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին ուղղված պատասխան նամակում հայտնել է մետրոյի տնօրեն Ռամոն Բակարդի Գասկոնը։

Գասկոնը նաև իր ափսոսանքն է հայտնել, որ գովազդային ծառայություններ մատուցող ընկերությունն առանց մետրոյի ղեկավարության հետ համաձայնեցնելու փակցրել էր դրանք։

Ադրբեջանական հերթական սադրիչ քայլի արդյունքում Բարսելոնայի մետրոյի կայարաններում տեղադրվել էին Ադրբեջանի օրվան նվիրված պաստառներ, որոնց վրա պատկերված էր Շուշին:




Լրահոս