Մաթյո Եզիկյանը տեղափոխվել է «Բուրժ-Ան-Բրես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Սպորտինգ Լիոնի» ֆրանսահայ կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը տեղափոխվել է «Բուրժ-Ան-Բրես»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը ևս հանդես է գալիս Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնում: Ավարտված մրցաշրջանում Եզիկյանը «Սպորտինգ Լիոնի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 500 հազար եվրո:




Լրահոս