Ֆլոյդի սպանության համար նախկին ոստիկանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրբաթ դատավորը Մինեապոլիսի նախկին ոստիկան Դերեկ Շովինին դատապարտեց 22.5 տարվա ազատազրկման՝ 2020 թվականի մայիսին ձերբակալման ժամանակ Ջորջ Ֆլոյդին սպանելու համար, ինչի կադրերն ազգային հակառասիստական ​​բողոքական շարժում էին առաջացրել: Հաղորդում է Reuters-ը:

Ատենակալները Շովինին մեղավոր են ճանաչել ապրիլի 20-ին երկրորդ աստիճանի մարդասպանության, երրորդ աստիճանի սպանության եւ երկրորդ կարգի մարդասպանության մեջ:

Շովինի դատավճիռն ԱՄՆ-ում ամենատեւականներից մեկն է նախկին ոստիկանության սպայի նկատմամբ անօրինական ուժի գործադրման համար, որը մարդու մահվան է հանգեցրել, լրագրողներին ասել է Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը: Նման դեպքերում ոստիկանության ծառայողների հետապնդումը հազվադեպ էր:

Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով մի քանի անգամ զրուցոլ էր Ֆլոյդ ընտանիքի հետ, ասել էր, որ դատավճիռը ճիշտ է թվում:

Ֆլոյդի եղբայր Ռոդնին եւ նրա եղբորորդին՝ Բրենդոն Ուիլյամսը, քննադատել են խոսքերը՝ դրանք որպես «ապտակ» գնահատելով:

– Մենք ցմահ ազատազրկման ենք դատապարտվում: Ջորջին էլ չես վերադարձնի»,- ասել էր Ուիլյամսը դատարանի դահլիճի մոտ:




Լրահոս