ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հունիսի 24-ին երգիչ, դերասան Ավո Ադամյանն անակնկալ նվեր է մատուցել է սիրելիին նրանց ամուսնության 15-ամյակի կապակցությամբ: Ավոն կնոջը մատանի է նվիրել եւ խնդրել է նրան եւս 85 տարի լինել իր կողքին, ինչին ի պատասխան կինն ասել է, որ կլինեն միասին 120 տարի եւ հավերժ:
Նշենք, որ զույգը միմյանց ճանաչում է շուրջ 20 տարի, սակայն պաշտոնապես միասին են 15 տարի: Ավո Ադամյանի կինը՝ Նարինեն, մասնագիտությամբ պարուհի է, սակայն աշխատում է մանկապարտեզում, որպես պարի ուսուցչուհի միաժամանակ կրթելով եւ դաստիարակելով իրենց երկու տղաներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան